Քաղաքական գործիչները խանգարում են երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ

PanARMENIAN.Net - 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին խոսում են երկու կողմերը, ընդ որում դիրքորոշումներն, ինչպես միշտ հակադիր են: Յուրաքանչյուր կողմից բերվում են թվեր, փաստաթղթեր, հերքումներ կամ հաստատումներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «The New Anatolian» գործակալության քաղաքական մեկնաբան Նուրսուն Էրելը: Նրա խոսքերով, հայերն ու թուրքերը պետք է հաղթահարեն բոլոր տաբուները եւ բաց երկխոսւթյուն սկսեն: «Ինչպես գիտեք, վերջերս Ստամբուլի համալսարանում Ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի ունեցավ, որն անընդհատ հետաձգվում էր: Սակայն, ի վերջո, այն կայացավ: Այնտեղ հրապարկվեցին շատ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք վերաբերում են երիտթուրքերի կառավարմանը: Ես, օրինակ, կարդացել եմ հայերին բռնագաղթի ենթարկելու մասին ներքին գործերի նախարար Թալայաթ-փաշայի հրամանի երկու բոլորովին հակառակ վարկածները: Մեկում բերվում է «բոլոր հայերին, առանց սեռի եւ տարիքի խտրականության, ոչնչացնելու մասին» հեռագիրը, մյուսում` հատվածներ նրա օրագրերից, որտեղ նա գրում է, որ չէր կարող նման անմարդկային հրաման արձակել: Այնպես որ, հարկավոր է բացել բոլոր փաստաթղթերը»,-նշել է նա:



Միեւնույն ժամանակ Էրելն ընդգծել է, որ քաղաքական գործիչները խանգարում են երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Նրա խոսքերով, Թուրքիայից Հայաստան եւ հակառակը մեկնել շրջանցիկ ճանապարհով, երբ կա Կարս-Գյումրի ճանապարհը, ճիշտ չէ: «Մենք պետք է ավելի շատ շփվենք, ավելի շատ խոսենք: Գուցե, այդ դեպքում հարաբերությունները մեր երկրների միջեւ նորմալանան»,-ընդգծել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
    ---