ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում երկրորդ ռուսական ռազմակայանի մասին

ԶԼՄ-ները հայտնում են Սիրիայում երկրորդ ռուսական ռազմակայանի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է երկրորդ ռազմակայանն ունենալ Սիրիայում: Այս մասին գրում է քուվեյթական Al-Rai թերթը: ՌԴ ՌՏՈւ խմբավորումը, ինչպես նաև ապահովման և պաշտպանական ուժերի մի մասը կտեղակայվի Շայրաթ օդանավակայանում` Հոմսից 35 կմ հեռավորության վրա: ՌԴ ավիացիոն խմբավորման թվաքանակը Սիրիայում կարող է համալրվել` հասնելով 100 ինքնաթիռի:

Շայրաթ բազան 45 ամրացված ավիացիոն անգար ունի, որոնք թույլ են տալիս պաշտպանել ինքնաթիռները գնդակոծության ժամանակ»,-հայտնել է թերթի հատուկ թղթակից Էլիյահու Ջ. Մագնիերը` Դամասկոսում գործող ՌԴ, Սիրիայի, Իրաքի և Իրանի համատեղ շտաբի վրա հղումով:

Ինչպես գրել է հոդվածի հեղինակը, օդանավակայանը կարող է ընդունել ցանկացած տիպի ինքնաթիռներ և ունի պահեստային թռիչքուղի:

Ըստ պարբերականի աղբյուրների, Շայրաթ բազայի օգտագործումը թույլ կտա Սիրիայում ռուսական ավիախմբի քանակը հասցնել 100 ինքնաթիռի, հայտնում է Lenta.ru-ն:

Ինչպես հայտնի է դարձել Lenta.ru-ին ՌԴ ուժային կառույցներում, Շայրաթ բազայի օգտագործումն անհրաժեշտ է զարգացնելու համար գործողությունները Սիրիայի հարավում և արևելքում: «Պալմիրայի շրջանում և դեպի Դեր Զոր հարձակումը զարգացնելու համար «Հմեյմիմ» ռազմակայանն արդեն բավականին հեռու է գտնվում, հատկապես ուղղաթիռների և գրոհային ինքնաթիռների համար»,-ասել է աղբյուրը` հավելելով, որ ռուսական կողմն արդեն օգտագործել է Շայրաթը երկար թռիչքների ժամանակ:

Իսրայելի ուժային կառույցներին մոտ աղբյուրները հայտնել են, որ այժմ Շայրաթի ռազմակայանում շարունակվում են օդանավակայանի նախապատրաստման աշխատանքները: Մասնակիորեն դա են ապացուցում Flightradar 24 կայքի տվյալները, որոնց համաձայն Շայրաթի շրջանում նկատվում է ՌԴ ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվություն` ներառյալ Ան-124 ինքնաիթռները:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---