Թուրքիայի վնասը ռուսական պատժամիջոցներից կարող է տարեկան $20 միլիարդի հասնել 1 դեկտեմբերի 2015 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության պատգամավորները հաշվել են երկրի հնարավոր վնասը ռուսական պատժամիջոցներից, գրում է Hurriyet Daily News-ը: Անթալիա քաղաքի նախկին քաղաքապետ Մուստաֆա Աքայդինը հայտնել է, որ գավառը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պատճառով կկորցնի $6,5 մլրդ` $6 մլրդ զբոսաշրջության ոլորտում և ևս $500 մլն գյուղատնտեսության ոլորտում: Նրա գործընկեր, Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Չեթին Օսման Բուդակը նշել է, որ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի անկման պատճառով գավառն այս տարի արդեն կորցրել է եկամուտների մեկ քառորդը, սակայն ճգնաժամը կզգացվի Թուրքիայի ամբողջ տարածքում: «Դեպի ՌԴ արտահանումից Թուրքիան մոտ $6 մլրդ էր ստանում, զբոսաշրջության ոլորտում` $7 մլրդ: Երկու երկրների միջև նաև ակտիվ էր մասնավոր առևտուրը, որի ծավալը 2013-ի $8,5 մլրդ-ից նվազել է մինչև $6 մլրդ 2014-ին: Եթե ճգնաժամը Ռուսաստանի հետ հարաբերություններում սրվի, Թուրքիայի վնասները տարեկան կարող են հասնել $20 միլիարդի, իսկ դա ՀՆԱ 3% է»,-ասել է նա, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Մուստաֆա Աքայդինն առաջարկել է Մոսկվային և Անկարային վեճերը քննարկել դատարանում: Ըստ նրա, առճակատման կարգավորմամբ պետք է զբաղվեն միջազգային ատյանները: Ինչպես կարծում է նախկին քաղաքապետը, ՌԴ նախագահ Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը պետք է «սառը դատեն»: «Լավ կլիներ, որ նրանք առաջնորդվեին սառը դատողություններով: Ինչու չդիմել միջազգային դատարան»,-ասել է Աքայդինը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Նախագահը հանձնարարել է կառավարությանը պատրաստել թուրքական արտադրության ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը ՌԴ կսահմանափակվի, ինչպես նաև թուրքական ընկերությունների այն աշխատանքների և ծառայությունների ցուցակը, որոնց գործունեությունը կարող է արգելվել:. 2016-ի հունվարի 1-ից ռուսական ընկերություններին արգելվում է վարձել նոր աշխատակիցներ Թուրքիայի քաղաքացիների թվից: Ռուսաստանը որոշել է 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |