Էրդողան. Անկարան Ռուսաստանի հետ ճգնաժամի դիվանագիտական լուծման կողմնակից է

Էրդողան. Անկարան Ռուսաստանի հետ ճգնաժամի դիվանագիտական լուծման կողմնակից է

PanARMENIAN.Net - Ռուսական Սու-24-ի խոցումից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամը հարկավոր է կարգարվորել դիվանագիտական ճանապարհով: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք հարգելի Օբամայի հետ քննարկեցինք Ռուսաստանի հետ կապված իրավիճակը: Թուրքիան առաջացած ճգնաժամի դիվանագիտական հանգուցալուծման կողմնակից է»,-ասել է Էրդողանը, հայտնել է թուրքական NTV-ն: «Մենք ցանկանում ենք նվազեցնել լարվածության աստիճանը»,-հավելել է նա:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին ասել է. «Մենք քննարկեցինք, թե ինչպես Թուրքիան ու Ռուսաստանը կարող են միասին աշխատել լարվածությունը նվազեցնելու համար»: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն սատարում է Թուրքիայի պաշտպանվելու իրավունքին:

«ԱՄՆ-ն սատարում է իր օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքին»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: 2016-ի հունվարի 1-ից ռուսական ընկերություններին արգելվում է վարձել նոր աշխատակիցներ Թուրքիայի քաղաքացիների թվից: Ռուսաստանը որոշել է 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---