Հայկական տաղավարը՝ Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնում

Հայկական տաղավարը՝ Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնում

PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարության և Մեքսիկայում ՀՀ դեսպանության գործակցության շնորհիվ Հայաստանը 2015-ին առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայկական տաղավարը ներկայացված է մոտ 180 անուն (ավելի քան 2.000 կտոր) գրքերով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև իսպանախոս հայկական համայնքներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համայնքներում:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված հայկական տաղավարը մեքսիկացի ընթերցողներին, հանրային և համալսարանական գրադարաններին ներկայացրել է Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող «ԱԲԳ» hրատակչության կողմից լույս ընծայված Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն լեզվով) և Մեքսիկայի հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ CIDE-ի կողմից հրապարակված «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն:

Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնը, որն անց է կացվում 1987-ից համարվում է Լատինական Ամերիկայի խոշորագույն և աշխարհի մեծությամբ երկրորդ գրքի ցուցահանդես-փառատոնը:

Կազմակերպիչների գնաhատմամբ՝ փառատոնի այցելուների թիվն 2015-ին գերազանցելու է 800.000-ը, իսկ մասնակից երկրների թիվն արդեն գերազանցել է 60-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---