ՎիվաՍել-ՄՏՍ-ի շինարարական տարվա արդյունքները. Բնակարանամուտ Կաքավաձոր գյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շինարարական տարվա արդյունքները. Բնակարանամուտ Կաքավաձոր գյուղում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» գործակցության շնորհիվ` 2015-ին 40 ընտանիք արդեն ավարտել է իր կիսակառույց տան շինարարությունը և/կամ վերանորոգել է իր տունը: Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում բնակվող Մանուկյանների ընտանիքը մեկն է այն երջանիկներից, որը երկար տարիների սպասումից հետո արդեն ունի ապահով տանիք և հարմարավետ պայմաններ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Մանուկյաններին՝ բնակարանամուտի ուրախ հանդիսությանը մասնակցելու և նրանց ուրախությունը կիսելու համար:

Երիտասարդ ընտանիքը տան շինարարությունը սկսել է չորս տարի առաջ, սակայն չի կարողացել ավարտին հասցնել այն: Նախկինում ընտանիքն ապրել է հայրական տանը 11 անձ մեկ հարկի տակ, ապա տեղափոխվել է կիսակառույցի նկուղային կիսամութ սենյակ: Ընտանիքի փոքրիկների՝ հինգամյա Սիրուշոյի և յոթնամյա Հայկի համար չկա ավելի մեծ ուրախություն, քան իրենց մեծ ու գեղեցիկ տան տեր զգալը:

«Ավելի մեծ երջանկություն, քան սեփական տուն ունենալու վաղեմի երազանքն իրականացված տեսնելը՝ թերևս դժվար է պատկերացնել: Ուրախ ենք, որ արդեն մի քանի տարի մասնակցում ենք մի նախագծի, որն այսքան աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ ընտանիքների: Նրանց համար նոր տունը նոր սկիզբ է՝ հայրենի հողի վրա ապրելու կամքն ամրապնդելու, ապագայի նոր ծրագրեր կազմելու առումով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Դուք չեք կարող պատկերացնել մեր ընտանիքի երջանկությունը: Այն գիտակցությունը, որ երեխաներս այսուհետ կունենան առողջ միջավայր ու արժանավայել ապրելու հնարավորություն, ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել: Անսահման շնորհակալ եմ », - ասել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ Ջուլիետան:

«Կյանքը լի է դժվարություններով ու արգելքներով: Երիտասարդ ու ջանասեր ընտանիքի համար շատ կարևոր է զգալ այն աջակցությունն ու հենարանը, որի շնորհիվ ընտանիքը կայանում է, դառնում է ավելի ամուր ու հաստատուն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2015-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: Համագործակցության շնորհիվ 2007թ.-ից մինչև 2015թ.-ի ավարտը բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունն ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---