Ջութակահար Էմանուել Ճգնավորյանը՝ Սիբելիուսի անվան մրցույթի եզրափակիչ փուլում

Ջութակահար Էմանուել Ճգնավորյանը՝ Սիբելիուսի անվան մրցույթի եզրափակիչ փուլում

PanARMENIAN.Net - Ավստրիան ներկայացնող երիտասարդ հայ ջութակահար Էմանուել Ճգնավորյանն անցել է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների 2015-ի մրցույթի եզրափակիչ փուլ:

Էմանուել Ճգնավորյանի հետ եզրափակիչում մրցելու են հինգ մասնակից՝ Ճապոնիայից, ԱՄՆ-ից և Գերմանիայից:

Եզրափակիչ փուլն անցկացվելու է դեկտեմբերի 1-ին և 3-ին: Առաջին հորիզոնականը զբաղեցնող երաժիշտը կստանա 25 հազար եվրո պարգևավճար, ինչպես նաև կմասնակցի միջազգային մի շարք կարևոր համերգներին, Theviolinchannel.com կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Էմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995թ. Վիեննայում: Անվանի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է: Ջութակ նվագել է 5 տարեկան հասակից։ 7 տարեկանում ունեցել առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։ Համերգով հադնես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը։ Նրա ուսուցիչներից են եղել նաև Պետրոս Հայկազյանը, Արտաշես Մկրտչյանը, Արկադի Վինոկուրովը։

2014-ին ավարտել է Վիենայի Sacred Heart վարժարանը։ Արժանացել է մի շարք մրցանակների՝ «Լավագույն դասական կատարող» - դասական երաժշտության պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-2012» մրցույթի 2-րդ տեղ, Յոհաննես Բրամս միջազգային մրցույթի մրցանակակիր, Երիտասարդական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ, 2012/2013, Վիեննայի համերգասրահ, Stefanie Hohl ջութակի մրցույթի 1-ին մրցանակ, Fritz Kreisler մրցանակաբաշխության 3-րդ մրցանակ, Casinos Austria Rising Star Award:

Յան Սիբելիուսի անվան միջազգային մրցույթն անցկացվում է 5 տարին մեկ սկսած 1965-ից` ի հիշատակ ֆինլանդացի հայտնի կոմպոզիտորի: Մրցույթին մասնակցում են մինչև 30 տարեկան ջութակահարներ:

200-ին ՀՀ վաստակավոր արտիստ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը (այդ ժամանակ 15 տարեկան) Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանանում է առաջին մրցանակի և մրցանակի «Սիբելիուսի ջութակի կոնցերտի լավագույն կատարող» անվանակարգում։ Խաչատրյանը այս մրցույթում երբևէ հաղթած ամենաերիտասարդ մասնակիցն է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---