92  01.12.15 - Սահմանադրական փոփոխությունների դեմ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը. Օր 1

Հանրահավաք, երթ ու ՀՀԿ-ին չփոխանցված ծաղիկներ. «Նոր Հայաստանի» ակցիան ընդդեմ Սահմանադրության փոփոխության

Հանրահավաք, երթ ու ՀՀԿ-ին չփոխանցված ծաղիկներ. «Նոր Հայաստանի» ակցիան ընդդեմ Սահմանադրության փոփոխության

PanARMENIAN.Net - Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը ընդգրկող «Նոր Հայաստան» միավորումն Ազատության հրապարակում սահմանադրական փոփոխությունների դեմ և իշխանության հրաժարականի պահանջով հանրահավաք են անցկացրել:

Մինչև Ազատության հրապարակ մտնելը ոստիկանության աշխատակիցները ստուգել են քաղաքացիների պայուսակները, հայտնում է Panorama.am-ը: Հիմնադիր խորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանը հրաժարվել է խուզարկում անցնել, ինչից հետո բերման է ենթարկվել: Նմանատիպ միջադեպ է եղել Հիմնադիր խորհրդարանի մեկ այլ անդամ Սմբատ Բարսեղյանի հետ: Ավելի ուշ երկու ակտիվիստին էլ ազատ են արձակել:

Հանրահավաքի ընթացքում «Ժառանգության» առաջնորդՐաֆֆի Հովհաննիսյանըհայտարարել է, որ Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը:

«Հայաստանի ճակատագիրն ու ապագան այսօր մեր միջոցով, մեզ հետևողների, բռնի ուժով այս հանրահավաքից հետ պահված քաղաքացիներինն է, որոնք մի քանի ժամից միանալու են մեզ, և դառնալու միացյալ հրապարակ, որում լինելու է հնից նորը: Այսօր նոր Հայաստանը երկունքի մեջ է, և Հանրապետական կուսակցապետությունն ապրում է իր վերջին օրերը»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը, իր հերթին, ասել է, որ հավաքի նպատակը Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալն է:

«Մենք այստեղ ենք եկել այս ծրագիրը կասեցնելու և տապալելու համար, իսկ դա անելու համար ունենք երկու տարբերակ. կամ սպասում ենք այստեղ ու դեկտեմբերի 6-ին այստեղից գնում ենք և «ոչ» ասում, կամ էլ՝ այս պահից սկսած սկում ենք կասեցման գործընթացը»,- հայտարարել է նա:

«Այս քաղաքը մերն է և գնալու ենք այնտեղ, որտեղ կամենանք: Հեղափոխությունը սկսված է», - ընդգծել է Սեֆիլյանը, գրում է Aysor.am-ը:

Սեֆիլյանի հայտարարությունից հետո քիչ անց «Նոր Հայաստան» շարժումը երթով անցաշարժվել է Երևանի փոքր կենտրոնով և հասել Մելիք Ադամյան փողոց, որտեղ գտնվում է իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակը:

Այստեղ «Ժառանգության» առաջնորդը փորձել է ծաղկեփունջ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, սակայն շենքը շրջափակած ոստիկանները թույլ չեն տվել: Սկսվել է հրմշտոց ցուցարարների և ոստիկանների միջև, ապա, շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հորդորով, ցուցարարները մի փոքր նահանջել են, նշում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է արել «սադրանքի չգնալ» և ծաղիկները այլ օր փոխանցել գրասենյակ:

Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտարարվել է, որ հավաքն անցնում է խախտումներով` մասնավորապես, նախատեսված չէր երթի շեղումը դեպի ՀՀԿ գրասենյակ:

«ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները», - ասվում էր հայտարարության մեջ:

Մելիք Ադամյան փողոցում հավաքվածները որոշ ժամանակ անց վերադարձել են Ազատության հրապարակ: Հայտարարվել է, որ «Նոր Հայաստան» միավորումը շուրջօրյա նստացույցեր է սկսում հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, նստացույցը սկսվում է դեկտեմբերի 2-ից՝ ժամը 12:00-ից` հերթափոխով, գրում է Ա1+-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---