Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր չվերթը կվերականգնվի 4 դեկտեմբերի 2015 - 15:55 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվարի 2-ից վերականգնվելու է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը լեհական LOT ավիաընկերության կողմից: Այս մասին հայտնել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում: «Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման , այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով», - ասել է Ղազարյանը: Չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը: LOT-ը թռիչքներ է իրականացնում դեպի աշխարհի 31 պետությունների 49 քաղաք: Ավիաընկերությունն ստեղծվել է 1929-ի հունվարի 1-ին, իսկ 1930-ի ապրիլի 1-ին դեպի Բուխարեստ կատարել առաջին միջազգային չվերթը: 2010-ի հուլիսի 1-ից լեհական LOT-ը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևանից դեպի Վարշավա և հակառակը: Ուշագրավ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |