Ֆրանսիան հնարավոր է համարում, որ Ասադը ժամանակավորապես պահպանի պաշտոնը

Ֆրանսիան հնարավոր է համարում, որ Ասադը ժամանակավորապես պահպանի պաշտոնը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ հնարավոր է համարում, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակի պաշտոնավարել մինչև Սիրիայի ժամանակավոր կառավարության ձևավորումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Սիրիայի միասնությունը ենթադրում է անցումային իշխանություն: Դա չի նշանակում, որ Ասադը պետք է հեռանա մինչ անցումային կառավարության ձևավորումը»,-մեջբերել է «Ֆրանս պրեսը» Ֆաբիուսի հայտարարությունը:

Ավելի վաղ նախարարը նշել էր, որ Վիեննայում Սիրիայի գծով հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադարարի անհրաժեշտության և այն մասին, որ հարկավոր է շարժվել սահմանադրության փոփոխության և ընտրությունների անցկացման ճանապարհով: Ֆաբիուսը նշել էր, որ բանակցությունների մասնակիցները չեն կարողացել փոխզիջման գալ Սիրիայի նախագահի ճակատագրի հարցում:

Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բացառել է քաղաքական իշխանափոխության հնարավորությունը երկրում մինչ «ահաբեկչությանը հաղթելը»: Ինչպես հայտարարել է Ասադը իտալական Rai հեռուստաալիքին տված հարցազրույցում, «քաղաքական դաշտում ոչ մի բանի չի կարելի հասնել, քանի դեռ ահաբեկիչների տիրապետության տակ են Սիրիայի շրջաններից շատերը»: Ըստ նրա, ահաբեկիչներին հաղթելուց հետո ցանկացած իշխանափոխության համար բավական կլինի 1,5-2 տարի, լինի դա նոր սահմանադրության ընդունում, հանրաքվեի անցկացում, խորհրդարանի ընտրություններ կամ «ցանկացած այլ ընթացակարգ նախագահական կամ այլ մակարդակով»:

Ըստ ԱՄՆ նախագահ Օբամայի, քաղաքացիական պատերազմը Սիրիայում չի ավարտվի, եթե Ասադը շարունակի կառավարել երկիրը, քանի որ նա չի կարող «վերադարձնել օրինականությունը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---