Իրանը Թուրքիայում ԻՊ-ի նավթի առևտրի մասին տվյալներ ունի

Իրանը Թուրքիայում ԻՊ-ի նավթի առևտրի մասին տվյալներ ունի

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է Թուրքիայի կառավարությանը տրամադրել Թուրքիայում «Իսլամական պետության» կողմից իրականացվող նավթի առևտրի մասին իր տվյալները: Այս մասին հայտարարել է Իրանի Որոշումներ կայացնելու նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին:

«Եթե Թուրքիայի կառավարությունը տեղեկացված չէ երկրում ԻՊ-ի նավթի առևտրի մասին, ապա մենք պատրաստ ենք տեղեկություն տրամադրել»,- ասել է Ռեզաին Սիրիայում հակամարտության հետևանքով տուժածներին այցելության ժամանակ, «ԻՐՆԱ» իրանական լրատվական գործակալությանը հղումով գրում է tert.am-ը:

Նրա խոսքով` իրանական կողմը տեսանյութով և լուսանկարներով ֆիքսել է Սիրիայի բոլոր ուղիները, որոնցով անցնում են ԻՊ-ի նավթը Թուրքիա հասցնող բեռնատարները: Նա ընդգծել է, որ այդ ապացույցները կարող են հրապարակվել նաև ԶԼՄ-ներում:

Ռուսաստանի ՆԳՆ-ն դեկտեմբերի 2-ին հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: RBC-ն հայտնում է, որ խոսքը մասնավորապես Թուրքիայի Դերթիյոլ և Իսանդերուն նավահանգիստների մասին է:

Լուսանկարներն արված են տիեզերական հետախուզության միջոցներով, ըստ այդմ՝ բենզատարները հատել են թուրք-սիրիական սահմանը և ապօրինի նավթով ուղղվում են Թուրքիա: Հայտնի է, որ այդ նավթի մի մասը ուղարկվել է վերամշակման Թուրքիայի սահմաններից դուրս և այժմ վաճառվում է ներքին շուկայում:

ՌԴ-ի ՆԳՆ-ի տվյալներով օրական թուրքական նավահանգիստներում բեռնաթափվում է առնվազն մեկ տանկեր նավթ:

Կարդացեք նաև՝ Die Presse. Թուրքիան և ԻՊ-ն նավթային գործակցություն են վարում

Ըստ Իրաքի քրդերի՝ ՌԴ-ի տարածած լուսանկարներում Թուրքիա տեղափոխվող իրենց նավթն է

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---