ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է Կալիֆորնիայում զանգվածային սպանության պատասխանատվությունը

ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ստանձնել է Կալիֆորնիայում զանգվածային սպանության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները ստանձնել են Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյում տեղի ունեցած և 14 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը` հայտարարելով, որ գործողությունը կատարել են իր հետևորդները, հայտնում է Reuters-ը: Հայտարարությունն արվել է առցանց ռադիոհեռարձակման միջոցով, հայտնում է Gazeta.ru-ն:

Ոստիկանությունը չէր բացառում, որ հանցագործները առաջնորդվել են ծայրահեղական մղումներով: Ավելի վաղ ՀԴԲ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Կալիֆորնիայում տեղի ունեցածը որակվել է որպես ահաբեկչություն, սակայն նշել էր, թե հստակ տվյալներ չունի ԻՊ մեղսակցության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀԴԲ-ում հայտարարել էին նաև, որ ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ ահաբեկիչների մասին չեն ունեցել:

Սաեյեդ Ռիզվան Ֆարուկը կնոջ` Տաշֆին Մալիկի հետ, զինված ինքնաձիգերով և 2 ատրճանակով, դեկտեմբերի 2-ին ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում 14 մարդ են սպանել և ևս 21-ին վիրավորել: Ոստիկանությունը երկուսին էլ ոչնչացրեց պատահարի վայրից նրանց փախուստի դիմելուց մի քանի ժամ անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---