ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցում են երկրի զարգացմանն ուղղված կամավորական նախաձեռնություններին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցում են  երկրի զարգացմանն ուղղված կամավորական նախաձեռնություններին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից սահմանվել է որպես կամավորի միջազգային օր՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել կամավորության գաղափարի վրա և խրախուսել հանրային բարօրությանն ուղղված կամավորական նախաձեռնություններին ու ծրագրերին մասնակցությունը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջատար է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում՝ իրագործելով սոցիալական ներդրումների լայնամասշտաբ և երկարաժամկետ ծրագրեր տարբեր բնագավառներում՝ հանուն կայուն զարգացման: Ընկերությունը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում և առաջին ընկերությունը ԱՊՀ տարածաշրջանում, որն իրականացրել է սոցիալական պատասխանատվության ISO 26000 ուղեցույցների հանձնարարականները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ընկերության թերևս ամենաարժեքավոր հատկանիշը մարդակենտրոն արժեհամակարգն է: Անձնական նախաձեռնությամբ և ընկերության սոցիալական ներդրումների ծրագրերից անկախ՝ ընկերության աշխատակիցները մասնակցում և միջոցներ են տրամադրում կենսական նշանակության ենթակառուցվածքների ստեղծմանն ու հասարակության թիրախային խմբերին օժանդակելուն ուղղված ծրագրերի: Մինչև օրս իրագործվածների թվին են պատկանում՝ ծառատունկերը, համակարգչային սենյակների ստեղծումը, գյուղական համայնքներում իրականացվող բնակարանաշինության լայնամասշտաբ ծրագրին մասնակցությունը, Գեղարքունիքի մարզի Վերին Ճամբարակ գյուղի մանկապարտեզում ջեռուցման համակարգի կառուցումը, սահմանամերձ Բերքաբեր գյուղի դպրոցում պաշտպանիչ պատի կառուցումը, Վեդու Սբ Աստվածածին եկեղեցու տարածքում ցանկապատի կառուցումը, և այլն: Ռալֆ Յիրիկյանի անձնական միջոցներով իրականացված նախաձեռնություններից են՝ Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի կառուցումը Հայաստանում, այգու տարածքում գերարագ Wi-Fi գոտու ընդլայնումն ու օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանին մշտադիտարկման նոր սերնդի սարքավորումների տրամադրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև աջակցել է ջրամատակարարման համակարգի կառուցմանը Լոռու մարզի Չկալով և Արագածոտնի մարզի Ուշի գյուղերում, ինչպես նաև աջակցել մի շարք այլ նախաձեռնությունների:

Կյանքի որակի բարձրացմանը և երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ընկերության աշխատակիցների կամավորական մասնակցությունն արդեն կենսակերպ դարձած արժեհամակարգի դրսևորումն է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---