Օհանյան. Գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում

Օհանյան. Գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում

PanARMENIAN.Net - Սահմանային լարվածությունը հասել է գագաթնակետին: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով վերջին օրերի հրադադարի խախտումներին:

«Վերահսկողությունը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատշաճ մակարդակով է կատարվում»,- ասաց Սեյրան Օհանյանն՝ ավելացնելով.

«Իրոք, այս օրերին կրակում են ոչ միայն հրաձգային զենքերից, այլև՝ ականանետերից: Բավական մեծ քանակությամբ կրակոցներ են եղել: Արցախի hարավ-արևելյան հատվածում կրակել են նաև տանկից, կրակոցները դիպուկ չեն եղել: Սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացման մարտավարություն է», հայտնում է Aysor.am-ը:

Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրավիճակը վերահսկվում է. «Մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում, չեն հասկանում, որ բանակցային գործընթացը հաջողությունների մեջ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ պետք է մշակենք:

Երկխոսության համար հրադադար է պետք, փոխադարձ պայմանավորվածություններ են պետք: Միջազգային հետաքննությունն է, որը կարող է պարզել՝ որ կողմն է մեղավոր: Եկել է ժամանակը, որ միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմների ձևավորման համար պետք է լուրջ աշխատանք տարվի, որպեսզի թիրախային գնահատականներ տրվեն»,- ասել է պաշտպանության նախարարը:

Դեկտեբերի 6-ից իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կտրուկ սրվում է: Դեկտեմբերի 9-ին հակառակորդն առաջին անգամ տանկի արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---