Իրաքյան Քրդստանը պահանջել է Մոսկվայից կասեցնել հրթիռների գործարկումն իր տարածքի վրայով

Իրաքյան Քրդստանը պահանջել է Մոսկվայից կասեցնել հրթիռների գործարկումն իր տարածքի վրայով

PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի կառավարությունը խնդրել է Ռուսաստանին կասեցնել Սիրիայում գործող գրոհայինների դիրքերին ուղղված հրթիռների գործարկումն ինքնավարության տարածքի վրայով`տարածշրջանի տնտեսական կորուստների պատճառով:

«Մենք պահանջում ենք այլընտրանք գտնել Իրաքյան Քրդստանի օդային տարածքին: Էրբիլի և Սուլեյմանիի օդանավակայանների աշխատանքի դադարեցումը ևս մեկ տնտեսական ճգնաժամ էր տարածաշրջանի համար, իսկ փոխհատուցման ակնկալիքը կենտրոնական կառավարությունից` անհեթեթ է»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայտարարության մեջ ասվում է, որ Էրբիլի և Սուլեյմանիի օդանավակայանները դադարել են գործել ռուսական հրթիռների գործարկման պատճառով, որոնց թիրախը ԻՊ գրոհայիններն են Սիրիայում:

Հայտարարությունը հաջորդել է Իրաքյան Քրդստանում թուրք զինվորականների տեղակայմանը և Անկարայի ռազմական ներկայության ավելացման դեմ Իրաքի կենտրոնական կառավարության և ՌԴ բողոքներին: Թուրքիան հրաժարվում է դուրս բերել զինվորականներին`հայտարարելով, որ նրանց ներկայությունը տարածաշրջանում պայմանավորված է քուրդ «փեշմերգա» աշխարհազորայիններին ԻՊ դեմ պայքարում սատարելու անհրաժեշտությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---