ԱԺ փոխնախագահը հանդիպել է Արգենտինայի և Պարագվայի նախագահների հետ

ԱԺ փոխնախագահը հանդիպել է Արգենտինայի և Պարագվայի նախագահների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի հետ:

ԱԺ փոխնախագահը Մաուրիսիո Մակրիին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել Բուենոս Այրեսի հայկական համայնքի պահպանության, ինչպես նաև հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում քաղաքապետ եղած ժամանակահատվածում Մաուրիսիո Մակրիի անձնական ներդրման համար, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Մաուրիսիո Մակրիի աջակցությունը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների կազմակերպման գործում:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները հետայսու ևս կշարունակեն զարգանալ:

Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետիի և Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկոռայի հետ: Նրանք ընդգծել են արգենտինահայ համայնքի բացառիկ դերն Արգենտինայի կյանքում՝ համոզմունք հայտնելով, որ հայկական համայնքն է միավորում օվկիանոսով բաժանված, բայց բարեկամ երկու պետություններին:

Ազգային ժողովի փոխնախագահը դեկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսում առանձնազրույց է ունեցել Պարագվայի Հանրապետության նախագահ Օրասիո Մանուել Կարտես Խարայի հետ: Առանձնազրույցը տեղի է ունեցել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունից առաջ:

ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Պարագվայի Սենատը վերջերս միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դրանց դատապարտումն է: Պարագվայն այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր, որը դատապարտում է ցեղասպանությունները»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով` միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունն իրավունք չունի անմասն մնալ անցյալի ոճիրների դատապարտման հարցում:

Պարագվայի նախագահն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

2015-ին հոկտեմբերի 29-ին Պարագվայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու միաձայն որոշում կայացրեց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---