ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամերիկացիներին խուսափել Սիրիայի օդային տարածքով անցնող չվերթներից

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամերիկացիներին խուսափել Սիրիայի օդային տարածքով անցնող չվերթներից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկացիներին Սիրիայի օդային տարածքում գտնվելու վտանգի մասին, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին, որոնք ուղևորություններ են մտադիր կատարել արտերկիր, ուշադրություն դարձնել օդանավի նախատեսած երթուղու վրա` խուսափելու համար Սիրիայի օդային տարածքից»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպը «զգուշացնում է քաղաքացիներին Սիրիայի օդային տարածքով թռչելու ռիսկերի մասին»: Պետդեպը նաև հայտնել է, որ Լիբանանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին արգելված է օգտվել սիրիական օդային տարածքով անցնող չերթներից:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---