Ուորլիքը կշարունակի պաշտոնավարել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

Ուորլիքը կշարունակի պաշտոնավարել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքել է ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Վաշինգտոնում մտադիր են փոխարինել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ կշարունակի պաշտոնավարել դեսպան Ջեյմս Ուորլիքը, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

«ԱՄՆ-ն հավատ ունի դեսպան Ուորլիքի հանդեպ և վստահություն հայտնում նրան, նա որպես համանախագահ կշարունակի իր պաշտոնավարումը», - հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան աղբյուրը՝ պատասխանելով Turan գործակալության հարցադրմանը:

Haqqin.az-ը փոխանցել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կարող է փոխարինել մեկ այլ միջնորդ։ Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---