Օբամա. ԻՊ-ն կորցրել է Իրաքում վերահսկվող տարածքների 40%-ը

Օբամա. ԻՊ-ն կորցրել է Իրաքում վերահսկվող տարածքների 40%-ը

PanARMENIAN.Net - 2015-ի ամառվանից ի վեր ահաբեկչական «Իսլամական պետությունը» ոչ մի հաջող ցամաքային գործողություն չի անցկացրել ոչ Իրաքում, ոչ էլ Սիրիայում, Իրաքում այն կորցրել է նախկինում վերահսկվող տարածքների 40%-ը: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` ելույթ ունենալով Պենտագոնում Անվտանգության ազգային խորհրդի նիստում:

Օբաման հավելել է, որ ԻՊ դեմ պայքարը հեշտ չի ընթանում կոալիցիայի համար: «Դա բարդ պայքար է: Ինչպես ասել եմ ավելի վաղ, ԻՊ-ն ամրացել է լեռնային շրջաններում, ահաբեկիչները թաքնվում են խաղաղ բնակիչների ետևում` նրանց որպես կենդանի վահան օգտագործելով»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Օբաման հավելել է նաև, որ ԱՄՆ-ն աշխատում է Թուրքիայի հետ թուրք-սիրիական սահմանը փակելու ուղղությամբ: Ըստ նրա, այդ գործում կարևորվում է քուրդ կազմավորումների դերը: Քրդական ուժերը հետ են մղել ԻՊ գրոհայիններին Թուրքիայի հետ սահմանի գրեթե ամբողջ երկայնքով և «մենք աշխատում ենք Թուրքիայի հետ սահմանի մնացած հատվածը փակելու ուղղությամբ»,-ասել է Օբաման, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն տվյալներ էր հրապարակել առ այն, որ ԻՊ գրավված շրջաններում արդյունահանված նավթը տեղափոխվում է Թուրքիա: ԱՄՆ-ն իր հերթին, հայտարարեց, թե նավթի միայն մի փոքր մասն է հայտնվում Թուրքիայում: ԱՄՆ-ն, սակայն խոստովանում է, որ սահմանը Թուրքիայի և Սիրիայի միջև նախկինի պես օգտագործվում է նավթի մաքսանենգության համար:

Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ հրադադարը Սիրիայում կօգնի ԱՄՆ-ին, նրանց դաշնակիցներին ու Ռուսաստանին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Միևնույն ժամանակ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է ներգրավվի նոր լայնածավալ պատերազմում Իրաքում և Սիրիայում, քանի որ դա է «Իսլամական պետության» նպատակը: «Դա կհանգեցնի հազարավոր զոհերի մեր զինծառայողների շրջանում և կվատնի մեր ռեսուրսները»,-ասել էր Օբաման:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---