Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս «լսել ԼՂ ամբողջ բնակչության ձայնը»

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տալիս «լսել ԼՂ ամբողջ բնակչության ձայնը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, պատասխանելով «Սալամնյուզ» կայքի հարցմանը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հանդիպման մասին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ, հայտարարել է, որ «հարկավոր է լսել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ձայնը», ինչպես դա անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

2015-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ստեղծված վիճակին բանակցային գործընթացում: Մասնավորապես, կարևորվել է հրադադարի ռեժիմի խախտումները բացառող միջոցների իրականացումը:

Ավելի ուշ ադրբեջանական «Թրենդը» հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քննարկվում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի փոխարինման հարցը` պայմանավորելով դա Ուորլիքի հանդիպումով Կարեն Միրզոյանի հետ: Սակայն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը հերքեց ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը:

«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ կշարունակի պաշտոնավարել դեսպան Ջեյմս Ուորլիքը»,-ասվում էր դեսպանատան հայտարարության մեջ: «ԱՄՆ-ն հավատ ունի դեսպան Ուորլիքի հանդեպ և վստահություն հայտնում նրան, նա որպես համանախագահ կշարունակի իր պաշտոնավարումը», - հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան աղբյուրը՝ պատասխանելով Turan գործակալության հարցադրմանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---