2004-ից ի վեր ՀՀ-ում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014-ին

2004-ից ի վեր ՀՀ-ում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014-ին

PanARMENIAN.Net - 2014-ին 2013-ի համեմատ ավելացել են և ամուսնությունների, և ամուսնալուծությունների թիվը: Ազգային Վիճակագրական ծառայությունը հրապարակվել է «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2015թ.»-ն:

Ըստ դրանում հրապարակված տվյալների, Հայաստանում 2013-ին գրանցվել է 18.363 ամուսնություն, իսկ 2014-ին՝ 18.912 (1000 բնակչի հաշվով՝ 6.3): 2013-ին ամուսնալուծությունները կազմել են 3.756, իսկ 2014-ին՝ 4.496 (1000 բնակչի հաշվով՝ 5.1):

2004-ից ի վեր ամուսնալուծությունների ամենամեծ թիվը գրանցվել է 2014-ին, համեմատության համար՝ 2004-ին գրանցվել է ամուսնալուծության 1.968 ակտ, 2008-ին՝ 3.031, 2012-ին՝ 3.250, 2013-ին՝ 3.756:

Մայրաքաղաք Երևանում 2014-ին՝ 2013-ի համեմատ ամուսնությունների թիվը զգալիորեն նվազել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել: Այսպես, 2013-ին Երևանում գրանցվել է ամուսնության 7.007 ակտ, 2014-ին՝ 6.886 (1000 բնակչի հաշվով՝ 6.4, 2014-ի 6.6-ի փոխարեն): 2013-ին գրանցվել է ամուսնալուծության 1.642 ակտ, 2014-ին՝ 1.683 (1000 բնակչի հաշվով՝ 1.6, նախորդ տարվա 1.5-ի փոխարեն):

1000 բնակչի հաշվով ամուսնալուծությունների առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Լոռիում՝ 2.8, առավել ցածր՝ Գեղարքունիքում, 0.7: 1000 բնակչի հաշվով ամուսնությունների առավել մեծ թիվ գրանցվել է Լոռիում՝ 7 և Կոտայքում՝ 7: Ամուսնությունների առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Տավուշում՝ 5:

Ամուսնության ընդհանուր գործակիցը որոշվում է գրանցված ամուսնությունների քանակի և մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակի ցուցանիշների հարաբերությամբ: Հաշվարկվում է 1.000 բնակչի հաշվով:

Ամուսնալուծության ընդհանուր գործակիցը որոշվում է գրանցված ամուսնալուծությունների քանակի և մշտական բնակչության միջին տարեկան թվաքանակի ցուցանիշների հարաբերությամբ: Հաշվարկվում է 1.000 բնակչի հաշվով:

Նշվում է, որ Հայաստանում կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքն առաջին երեխայի ծննդյան և ծննդյան ժամանակ:

Երևույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաև առկա են դեպքեր՝ երկրորդ և այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---