Ասադի զորքերն ընդլայնել են հսկողությունը Թուրքիայի հետ սահմանին

Ասադի զորքերն ընդլայնել են հսկողությունը Թուրքիայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ պայքարում ընդլայնել են հսկողությունը Թուրքիայի հետ սահմանին` Լաթակիա գավառի հյուսիում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

«Լաթակիա գավառում սիրիական բանակի գրոհային ջոկատները հարձակողական գործողություններ են իրականացրել հյուսիսային և արևմտյան ուղղություններով: Հյուսիսում զորքերն ընդլայնել են հսկողությունը թուրք-սիրիական սահմանի այդ հատվածում»,-մեջբերել է նրա խոսքը «Վզգլյադը» ՌԻԱ Նովոստիի վրա հղումով:

Սիրմանի և Սալմա քաղաքների մատույցներում գրոհայիններից ազատագրվել են մարտավարական կարևորության բարձունքներ և բնակավայրեր:

«Սիրիայի կենտրոնական մասում կառավարական զորքերն ու աշխարհազորայինների ստորաբաժանումները գրավել են մի շարք կարևոր բարձունքներ Մհին քաղաքի արվարձանում»,-ասել է Ռուդսկոյը:

Դամասկոսի արվարձաններում կառավարական ուժերը շարունակում են սեղմել շրջափակման օղակն ապօրինի զինված կազմավորումների շուրջ Մարջ-Սուլթան, Նուլա, Դումա և Զիբդին ուղղություններում, ասել է գեներալը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---