ԱՄՆ Պետդեպը ողջունել է կոնգրեսականների՝ ԼՂ-ում լարվածության թուլացմանն ուղղված առաջարկները

ԱՄՆ Պետդեպը ողջունել է կոնգրեսականների՝ ԼՂ-ում լարվածության թուլացմանն ուղղված առաջարկները

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ողջունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի, ինչպես նաև նրանց 80 գործընկերների ներկայացրած առաջարկները, որոնք ուղղված են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանը։

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղումով, Ռոյսի և Էնգելի նախաձեռնությամբ ներկայացված առաջարկները Պետդեպի կողմից ընդունվում են այնպիսի տարում, որի ընթացքում շփման գծում ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 40 հայ զինծառայող, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի պետդեպի պատասխանը եղել է հետևյալը.

«Միացյալ Նահանգները կողմ է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներին: Հրադադարի ռեժիմը խախտողներին պարզելը շատ դժվար է, քանի որ կրակի արձակման ելակետը ֆիքսող համակարգերը բացակայում են շփման գծում: Ուստի՝ համանախագաների համար դժվար է որևէ կողմի մեղադրանք ներկայացնել ուժի կիրառման համար»։

Ավելի վաղ Էդ Ռոյսը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին` նրան հրավիրելով հատուկ ճեպազրույցի, որի շրջանակում պետք է քննարկվեն շփման գծում լարվածությունը թուլացնելուն ուղղված առաջարկները։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---