Դիարբեքիրում զրահամեքենա է պայթեցվել. 3 ոստիկան սպանվել է

Դիարբեքիրում զրահամեքենա է պայթեցվել. 3 ոստիկան սպանվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են թուրքական ոստիկանության զրահամեքենան:

Ըստ թուրքական Milliyet թերթի կայքի` զինյալները մեքենան պայթեցրել են նախօրոք ճանապարհին տեղադրված հեռակառավարվող ռումբի միջոցով: Պայթյունի հետևանքով ոստիկանական 5 հոգանոց անձնակազմից 3-ը զոհվել են, 2-ը` վիրավորվել, գրում է Panorama.am-ը:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ սպանված ոստիկաններից մեկը եղել է Անկարայից գործուղված հատուկ նշանակության վարչության պետ Ահմեթ Քաբուքչուն, իսկ զոհված նյուս երկու ոստիկանները եղել են հատուկ ջոկատայիններ:

Ոստիկանությունը Սիլվանի շրջանում լայնամասշտաբ գործողություն է սկսել՝ հայտնաբերելու պայթյունը կազմակերպած PKK-ականներին:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում, որտեղ պարետային ժամ է հայտարարված, արդեն մի քանի օր է՝ բախումները շարունակվում են։

Դեկտեմբերի 15-ին Դիարբեքիրում վիրավորվել է մեկ ոստիկան՝ պատմական Քուրշունլու մզկիթի մոտակայքում:

Այդպիսով՝ վիրավորված ոստիկանների թիվը հասել է 17-ի։ Կան զոհեր։

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---