Նախարար. ՀՀ-ում խոզի գրիպի բռնկման վտանգ չկա

Նախարար. ՀՀ-ում խոզի գրիպի բռնկման վտանգ չկա

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերից մինչ այսօր գրանցվել է խոզի գրիպի 3 դեպք. վարակվել են երկու երեխա և մեկ հղի: Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նա նշել է, որ բռնկման վտանգ չկա, և երեք դեպքերն էլ ընթանում են թեթև տարբերակով:

«Այս պահին բռնկման վտանգ չկա, չունենք նման տվյալներ. առաջնահերթ գրանցվում է բռնկում, հետո նոր՝ համաճարակ: Այս պահին բռնկման միտում չունենք»,-ասել է առողջապահության նախարարը, մեջբերում է Tert.am-ը:

Նա նշել է նաև, որ Հայաստանում պատվաստումներ արվում են. «Ամեն տարի ծրագիրը հագենում է նոր պատվաստանյութերով, որը տարեցտարի նվազեցնում է հիվանդացությունը»:

Դեկտեմբերի 15-ին առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստանում արձանագրվել է«խոզի» գրիպի 3 դեպք, «Բարեբախտաբար, երկու երեխաներն ու հղի կինը, որոնք հիվանդացել էին «խոզի» գրիպով, արդեն առողջացել են», - ասել է նա:

Նախարարության մամուլի ծառայության աշխատակցի խոսքով` «խոզի» գրիպն այլևս մահացու հիվանդություն չէ, չկա նաև համավարակության վտանգ»։ «Մարդու օրգանիզմն արդեն սկսել է հակամարմիններ արտադրել», հավելել է նա։ Նա նաև նշել է, որ գրիպի ցանկացած տարատեսակ պոտենցիալ վտանգավոր է։

Մինչդեռ վերջին օրերին հայտնի դարձավ, որ վերջին ամսվա ընթացքում Իրանում «խոզի» գրիպի համաճարակի պատճառով 42 մարդ է մահացել: Մահացության հիմնական դեպքերը գրանցվել են հարավ-արևելյան Կերման գավառում, ասել է Իրանի առողջապահության նախարար Հասան Ղազիզադե Հաշեմին, հայտնել է tsn.ua-ն: Անցյալ տարի այդ համաճարակից Իրանում 90 մարդ է մահացել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---