ԼՂՀ ՊՆ. Զինված բախումների ընթացքում հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

ԼՂՀ ՊՆ. Զինված բախումների ընթացքում հակառակորդը կրակել է տարբեր  տրամաչափի հրաձգային զինատեսակներից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (236 արկ), 82 (155 արկ0, 120 (23 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (4 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, TR-107 տիպի հրթիռային կայանքից (24 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Հակառակորդը շփման գծի հարավային (Հադրութ) ուղղությամբ կիրառել է նաև 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրիչ քայլերը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Ինչպես հայտնել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Կիրառվել են նաև 60-մմ (170 արկ), 82-մմ (201 արկ), 120-մմ (1 արկ) ականանետեր, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (16 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետեր, TR-107 (3 արկ) տիպի հրթիռային կայանք: Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ):

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20-ին հայտնել էր, որ ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը: Հրաձգության դեպքերը շփման գծի ողջ երկայնքով գերազանցել են երկու հարյուրը: «ՀՀ ՊՆ ղեկավարությունը այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ՊԲ-ի ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը և հակառակորդի սանձարձակություններին տալիս թիրախային ու լռեցնող հակահարվածներ», - նշվում է ՊՆ հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների կողմից տարվող աշխատանքին այն առաջարկների շուրջ, որոնք ուղղված են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը՝ ներառյալ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---