23 դեկտեմբերի 2015 - 17:57 AMT
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանով

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրվում է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին Bild-ին հղումով գրում է Armsport.am-ը:

Դեկտեմբերի 21-ին Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը տեղեկացրել է ներկայումս ակումբի համար առաջնային նպատակը Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի երկարաձգումն է:

Նոր պայմանագրով Մխիթարյանի աշխատավարձը տարեկան 5,5 միլիոն եվրոյից կարող է դառնալ 7,5 միլիոն եվրո:

Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2013 թվականի օգոստոսից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է գերմանական ակումբ ուկրաինական «Շախտյորից» 27.5 մլն եվրոյով՝ դառնալով «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը: