ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է արևային էներգիայով սնվող հիմնական կայաններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է արևային էներգիայով սնվող հիմնական կայաններ

PanARMENIAN.Net - Ամանորի նախօրեին ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է բջջային կապի հիմնական երկու կայան՝ Երևան-Գյումրի ռազմավարական ավտոճանապարհի 12 կմ՝ Մաստարա-Մարալիկ հատվածում: Այս երկու կայանները նմանատիպ այլ կայաններից տարբերվում են նրանով, որ էլեկտրասնուցում են ստանում արևային մարտկոցներից: Նոսր բնակեցված այս տեղանքում տարիներ ի վեր բջջային հուսալի հեռախոսակապի բացակայությունը պայմանավորված է եղել էլեկտրասնուցման բացակայությամբ:

Արևային էներգիայից սնուցում ստացող հիմնական կայանները հնարավորություն են ընձեռում շեշտակիորեն նվազեցնել էլեկտրաապահովման բաշխիչ ցանցից ստացվող էներգիայի սպառումը՝ միևնույն ժամանակ թույլ տալով նվազեցնել ընկերության՝ ենթակառուցվածքի պահպանմանն ուղղված ծախսերը: Նոսր բնակեցված տարածքներն ու ռազմավարական ճանապարհները հուսալի 2G/3G ծածկույթով ապահովելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարությունը պայմանավորված չէ ընկերության ծախսերի նվազեցմամբ եւ ներդրումների վերադարձելիությունն ապահովելու բիզնես-սկզբունքով: Ընկերության գործունեությունը միտված է տեխնոլոգիական անջրպետի վերացմանը՝ քաղաքների և գյուղական համայնքների միջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության պատասխանատու մոտեցման ցայտուն օրինակ է, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

2015 թ-ի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է բջջային ցանցի ընդլայնման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է 80 նոր 2G/3G բջջային հիմնական կայան: Նոր կայանների գործարկումը թույլ է տալիս ավելացնել ցանցի թողունակությունը, բարելավել ինտերնետ հասանելիության ծառայությունների որակն ու արագությունը, ինպես նաև բարձրացնել ձայնային ծառայությունների որակը: Ընդհանուր առմամբ՝ բջջային ծածկույթի անգերազանցելի առաջատար ՎիվաՍել-ՄՏՍ-ի 2370 բջջային հիմնական կայանները (2G-1185, 3G-1185,) ապահովում են 2G եւ 3G ցանցերի հասանելիություն Հայաստանի Հանրապետության 99.8% եւ 98.8 % բնակչության համար համապատասխանաբար:

«Որպես կոմերցիոն ձեռնարկություն՝ մենք ձգտում ենք խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը արտադրության շղթայում: Իրականացվող միջոցառումներն ունեն երկակի արդյունք. նպաստում են գործառնական ծախսերի նվազմանը՝ միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլև հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015 թ-ին, 4-րդ սերնդի LTE տեխնոլոգիան հասանելի է դարձել նաև հանգստավայր Ջերմուկում, որտեղ վերջերս, տարեմուտին անդառաջ, տեղադրվել է LTE բջջային հիմնական կայաններ: Վաղարշապատ և Արմավիր քաղաքներում արդեն իսկ գործող 4-րդ սերնդի LTE ցանցը համալրվել է մեկական LTE բջջային հիմնական կայաններով: Ներկա դրությամբ, Հայաստանում գործող միակ LTE ցանցը ներառում է Երևանը, Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Արմավիրը, Վաղարշապատն ու Ջերմուկը: Հիմնական բջջայի կայանների թիվը կազմում է 255՝ ապահովելով ցանցի հասանելիություն Հայաստանի հանրապետության 46.6% բնակչության համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---