Text Office-Zone` ավելացված գերարագ ինտերնետ-փաթեթ և ավելի բարձր արագություն

Text Office-Zone` ավելացված գերարագ ինտերնետ-փաթեթ և ավելի բարձր արագություն

PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Office-Zone ինտերնետային սակագնային պլանի թե ընթացիկ և թե նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանում են գերարագ ինտերնետի ավելի մեծ՝ 30 ԳԲ ծավալով փաթեթ, 25 ԳԲ-ի փոխարեն, իսկ գերարագ փաթեթը սպառելուց հետո՝ ներբեռնման առավել մեծ՝ 2 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ, 1 Մբիթ/վրկ փոխարեն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Սակագնային պլանի ամսավճարն անփոփոխ է:

«4G երթուղիչների համար նախատեսված Office-Zone սակագնային պլանը բնակելի և գրասենյակային տարածքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու համար նախատեսված հարմարավետ առաջարկ է: Այժմ Office-Zone սակագնային պլանի բաժանորդները, միանալով ինտերնետին նոութբուքի, պլանշետային համակարգչի, սմարթֆոնի կամ շարժական որևիցե այլ սարքի միջոցով, կօգտվեն գերարագ ինտերնետի ավելի մեծ փաթեթից, ինչպես նաև ներբեռնման առավել մեծ արագությունից՝ անգամ գերարագ փաթեթը սպառելուց հետո, և այս ամենը՝ միևնույն ամսավճարի դիմաց»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---