ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնել են իրենց առջև դրված մարտական խնդիրը

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնել են իրենց առջև դրված մարտական խնդիրը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 մմ ականանետից (4 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (3 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանգստյան օրերին` դեկտեմբերի 26-ին և 27-իին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1200 կրակոց:

Վերջին օրերին շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակը դեկտեմբերի 25-ին կրկին խախտվել է ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ: Ժամը 13:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997-ին ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---