The Wall Street Journal. Վաշինգտոնի գաղտնալսման ոչ ենթակա առաջնորդների ցուցակից հեռացվել է Էրդողանը

The Wall Street Journal. Վաշինգտոնի գաղտնալսման ոչ ենթակա առաջնորդների ցուցակից հեռացվել է Էրդողանը

PanARMENIAN.Net - Ամերիկյան հատուկ ծառայությունները շարունակել են գաղտնալսել բարեկամական երկրների առաջնորդներին նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր դադարեցնել նման պրակտիկան: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը` հղում անելով ԱՄՆ-ի նախկին և գործող պաշտոնատար անձանց:

Նշվում է, որ նման առաջնորդների թվում են եղել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Ըստ պարբերականի` Վաշինգտոնը դա արել է մի նպատակով` հասնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածության, գրում է Tert.am-ը:

Աղբյուրը նշում է նաև, որ Օբամայի վարչակազմում գաղտնի ձևավորվել է առաջնորդների ցուցակ, որոնք ենթակա չեն գաղտնալսման: Նրանց թվում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՆԱՏՕ-ի երկրների մի շարք առաջնորդներ։ Այնուամենայնիվ, այնտեղ չեն ներառվել նրանց գլխավոր խորհրդականները:

Միևնույն ժամանակ, դաշնակիցների այդ ցուցակից հեռացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այն մասին, որ Թուրքիան ԻՊ կողմից նավթի վաճառքի շղթայի օղակներից մեկն է, արևմտյան ԶԼՄ-ները բազմիցս են գրել: Անկարային մեղադրում են էժան նավթ ու վառելիք գրոհայիններից գնելու մեջ, նրանց տարանցումը Թուրքիայի տարածքով ապահովելու, ինչպես նաև իր տարածքում «հանգստի բազաներ» ստեղծելու համար: Թուրքիան ԻՊ նավթի հիմնական սպառողն է, թուրք գործարարները պայմանագրեր են կնքում ջիհադականների հետ` շաբաթական 10 մլն դոլար վճարելով նրանց նավթի դիմաց, գրել է Bild-ը:

Այն, որ Թուրքիան աջակցում է ԻՊ գրոհայիններին, գրել են նաև պաշտոնական անձինք: Մասնավորապես, Թուիրքիայում ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեն հայտարարել է, որ Անկարան սատարում է «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրային»: Իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Թուրքիան և մերձավորաևելյան մյուս երկրները այնքան էին տարվել Ասադին պաշտոնանկ անելու գաղափարով, որ հանուն դրա սատարեցին «Ալ Քայիդայի» կողմնակիցներին Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---