Վ.Կազիմիրով. Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԱՊԱ եւ «Թրենդ» գործակալությունների դեկտեմբերի 11-ի հաղորդագրություններում թույլ են տրվել Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի մասին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության տեքստի ակնհայտ խեղաթյուրումներ: Ընդ որում ոչ մի կասկած չկա, որ դա պատահական չէ (ասենք, անգլերենի կան ֆրանսերենի ոչ բավարար իմացության պատճառով), այլ ցինիկ նպատակային արարք է: Այն ուղղված է ԶԼՄ-ներին խաբելուն, որոնք օգտվում են այդ նյութերից, նրանց ընթերցողներին եւ ունկնդիրներին: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի 1995-96 թթ. ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հայտարարության մեջ, որ նա արել է PanARMENIAN.Net ին: «Ինչպես ԵԱՀԿ Մինսկի գործընթացի նախկին մասնակից ուշադիր հետեւում եմ նրա փաստաթղթերին: Պետք է հաղորդեմ հետեւյալը: Զեղծարարների համար քիչ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեն, նրաց հարկավոր է տպավորություն ստեղծել, թե նա չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ եւ որպես կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասնակից: Ահա համանախագահների հայտարարությունից մի արտահայտություն` «ԼՂՀ ցանկացած ապագա իրավական կարգավիճակ պետք է որոշվի առանց ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, այլ միայն որպես քաղաքական բանակցությունների արդյունք բոլոր կողմերի միջեւ Մինսկի գործընթցի շրջանակներում»: Իսկ ահա թե ինչպես է շարադրում այդ հատվածը ԱՊԱ-ն. «Լեռնային Ղարաբաղին չի կարելի որեւէ կարգավիճակ շնորհել սպառնալիքների կամ զենքի միջոցով` հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, երկու կողմերի պարտադիր մասնակցությամբ»: Խոսքն այստեղ ոչ թե անհաջող ոճաբանության մասին է, այլ իմաստային բովանդակության: Ինչպես տեսնում եք, արտահայտությունն այնպես է շրջված, ասես այն հանրաքվեի մասին է (կամ այն սպառնալիքների նեքո է անցկացվել, կամ թե զենքի օգնությամբ): Իսկ սխալը կողմերի քանակի առումով աչք է ծակում (նշումը իմն է` Վ.Կ):



Ոչ պակաս խեղաթյուրված է տեքստը նաեւ «Թրենդ» գործակալությունում: «Լեռնային Ղարաբաղի ցանկացած ապագա կարգավիճակ պետք է որոշվի առանց սպառնալիքի կամ ուժի կիրառման եւ միայն որպես քաղաքական բանակցությունների արդյուքն երկու երկրների միջեւ խաղաղ գործընթացի շրջանակներում»: Այստեղ սխալը միայն թվի մեջ է եւ «երկրներ», այլ ոչ թե «կողմեր» բառի: Կարող՞են երկու գործակալություններ պատահաբար թույլ տալ գրեթե նույն ձեւախեղումները: Թե հրահանգ է եղե՞լ: Պետք է արժանին մատուցել Day.az լրատվական կայքին, որն այդ տեքստը ճիշտ է տվել: Բաքվի «Զերկալո» թերթի դեկտեմբերի 12-ին նույնպես այդ խաբեության մասնակիցն է դարձել, կամ դրա զոհը (լրագրողուհի Բայրամովան իր հոդվածում մեջբերում է անում ԱՊԱ-ի հաղորդագրությունից):



Այդպես էլ գլորվում է սեփական ժողովրդին խաբելու եւ կեղծելու անիվը: Միթե՞ պարզ չէ, որ այդ արարքների հեղինակները ստվեր են նետում ողջ ադրբեջանական մամուլի վրա, անվստահություն առաջացնելով նաեւ այլ հրապարակումների հանդեպ: Չէ որ երկու ժողովրդները, որ ներքաշված են ղարաբաղյան հակամարտության մեջ, բոլորից շատ են զգում ճշմարիտ լրատվության կարիքը հակամարտության եւ այն ամենի մասին, ինչ կապված է նրա հետ:



Կցանկանայի հավատալ, որ երկու գործակալությունները եւ թերթը ուժ կգտնեն շտկելու թույլ տված «թերությունները» եւ կհրապարակեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության ճիշտ տարբերակը: Վերջինը թելադրված է, անկասկած, ճշմարտության, պրոֆեսիոնալ ազնվության, ժողովրդի առջեւ պատասխանատվության հանդեպ պարզամիտ հավատով: Սակայն, ավաղ, նման հավատ չկա: Ավելի շուտ հակառը: Կարելի է գրազ գալ, որ դա տեղի չի ունենա` չէ որ, որքան էլ պարադոքսալ է, նման ԶԼՄ-ները, այդպիսի ամոթխած լռությամբ, «փրկում են իրենց դեմքը»,-ասվում է Վլադիմիր Կազիմիրովի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---