Մահապատժի ենթարկված ASALA-ի մարտիկի աճյունը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա

Մահապատժի ենթարկված ASALA-ի մարտիկի աճյունը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա

PanARMENIAN.Net - 1983-ին Թուրքիայում մահապատժի ենթարկված ASALA-ի մարտիկ Լևոն Էքմեջյանի աճյունը նրա ընտանիքի կամքի համաձայն տեղափոխվել է Ֆրանսիա:

Էքմեջյանը ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» խմբի անդամ էր, որն իրականացրել է «Կարին» գործողությունն Անկարայի Էսենբողա օդանավակայանում: 1982 թ. oգոստոսի 7-ին Զոհրաբ Սարգսյանի և Լևոն Էքմեջյանի գործողության արդյունքում սպանվեց 9 մարդ, 72-ը՝ վիրավորվեց: Սարգսյանն ինքնասպան եղավ ձերբակալության պահին: Էքմեջյանը վիրավորվել էր և նրան ձերբակալեցին: Նա գնդակահարվեց 1983թ. հունվարի 28-ին և հուղարկավորվել էր Անկարայի Ջեվեջի Ասրի գերեզմանատանը:

Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Էքմեջյանի ընտանիքը դիմել էր Թուրքիայի իշխանություններն փաստաբան Էրեն Կեսկինի միջոցով՝ հայտնելով, որ կցանկանոր տեղափոխել նրա աճյունը և հուղարկավորել քրիստոնեական ծեսով: Իշխանությունների համաձայնությունը ստացվեց 2015-ի ավարտին՝ մի քանի օր անց արտաշիրիմում կատարվեց և Էքմեջյանի աճյունը տեղափոխվեց Ֆրանսիա ինքնաթիռով:

Հայաստանի ազատագրման գաղտնի բանակը (ASALA) մարքսիստական ռազմականացված կազմակերպություն է, որը գործել է 1975-ից մինչև 1990-ականների սկիզբը: 1980-ականներին այն ներառված է եղել ԱՄՆ Պետդեպի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սակայն հետագայում հեռացվել է ցուցակից:

ASALA –ի նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը, հատուցում վճարել և վերադարձնել Հայաստանի տարածքները հայերին: ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո կազմակերպությունը դադարեցրեց ակտիվ գործունեությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---