Անապահով ընտանիքների համար թվային հեռարձակման սարքերն արդեն ՀՀ-ում են

Անապահով ընտանիքների համար թվային հեռարձակման սարքերն արդեն ՀՀ-ում են

PanARMENIAN.Net - Հայաստանն ամբողջությամբ դեռ չի անցել թվային հեռարձակման: Ինչպես ավելի վաղ ասել էր «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանը, քանի դեռ անապահով ընտանիքների համար ձեռք չեն բերվել թվային հեռուստատեսության ընդունիչ սարքերը, անջատումներ տեղի չեն ունենա:

Հունվարի 12-ին Ամալյանը տեղեկացրել է, որ սարքերն արդեն Հայաստանում են. «Սարքերն արդեն մեր Հանրապետության տարածքում են, սակայն դեռ մաքսազերծման գործընթաց պետք է անցնեն: Հետո արդեն տեղի կունենա սարքերի ընդունումը, ապա հանձնումը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն», մեջբերում է «Ա1+»-ը:

Թե քանի օրում կիրականացվի սարքերի մաքսազերծումը և երբ կսկսվի սարքերի տրամադրման գործընթացը, Ամալյանը հստակ չի կարող ասել, բայց վստահեցնում է, որ գործընթացը երկար չի տևի:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սոցիալապես անապահով խավին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերը տրամադրվելու են անվճար: Ընդհանուր առմամբ՝ թվային հեռուստատեսության համար նախատեսված սարքեր կստանա մոտ 48 հազար 733 ընտանիք: Հունվարի 1-ից Հայաստանում պետք է դադրեցվեր անալոգային հեռարձակումը և անցում կատարվեր թվային հեռարձակման: Այժ անցման նոր ժամկետներ հայտնի է չեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---