Պուտին. Անկարայի գործելաոճը Սու-24-ի միջադեպում «նվաստացուցիչ էր հենց Թուրքիայի համար»

Պուտին. Անկարայի գործելաոճը Սու-24-ի միջադեպում «նվաստացուցիչ էր հենց Թուրքիայի համար»

PanARMENIAN.Net - Թուրքիայի գործողությունները, որը, խոցելով ռուսական Սու-24 ինքնաթիռը, ՌԴ հետ իրավիճակը պարզելու ոչ մի փորձ չարեց, սյլ շտապեց պաշտպանություն փնտրել ՆԱՏՕ-ում, տարօրինակ և նվաստացուցիչ են հենց Թուրքիայի համար: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի հետ վիճակը պարզաբանելու փոխարեն, քանի որ Թուրքիան ռազմական հանցագործություն էր կատարել` խոցելով ռուսական ռմբակոծիչը, որը հարվածներ էր հասցնում ահաբեկիչներին, Թուրքիայի ղեկավարությունը շտապեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան`պաշտպանություն հայցելու: Դա տարօրինակ է և, ըստ իս, նվաստացուցիչ հենց Թուրքիայի համար»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած խնդիրները կապ չունեն Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու հետ:

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Բայց ծագած խնդիրները կապ չունեն Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու հետ` Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվել»,-ասել է Պուտինը:

«Նորից եմ կրկնում. ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի իր անդամներին հարձակումներից, սակայն, Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվում: Եթե Թուրքիան իր շահերն ունի աշխարհում ինչ-որ տեղ, մոտակա պետություններում, երկրներում, ի՞նչ է, դա նշանակում է, որ ՆԱՏՕ՞-ն պետք է պաշտպանի և ապահովի այդ շահերը: Նշանակո՞ւմ է, որ ՆԱՏՕ-ի այնպիսի անդամ, ինչպիսին Գերմանիան է, ի՞նչ է, պետք է օգնի Թուրքիային յուրացնել մերձակա տարածքները»,-հավելել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ցանկանում եմ զգուշացնել նրանց, ով կփորձի ինչ-ինչ սադրանքներ կազմակերպել մեր զինծառայողների դեմ: Հարվածային ավիացիայի բոլոր գործողություններն իրականացվում են կործանիչների ուղեկցությամբ: Հրամայված է ծայրահեղ կոշտ գործել: Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---