ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը՝ Վաշինգտոն)։ Մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից է ազատվել Տիգրան Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը կստանձնի Հայաստանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է աշխատել 2012-ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---