Գերմանիայի ԱԳ նախարար. Մասնակցելու ենք ԼՂ հակամարտության կարգավորմանը14 հունվարի 2016 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և գործակցության կազմակերպության ղեկավարությունը դժվարին ժամանակահատվածում: ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես երկխոսության և վստահության ստեղծման հարթակ, ասված է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարության մեջ: Հունվարի 1-ից ԵԱՀԿ-ի նախագահությունը Սերբիայից փոխանցվել է Գերմանիային: «Ահաբեկչությունը Ստամբուլում, ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հակամարտությունն Ուկրաինայի արևելքում ցույց են տալիս, որ Գերմանիան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է բարդ ժամանակահատվածում: Ես վստահ եմ, որ հենց այժմ ԵԱՀԿ-ն մեզ պետք է որպես երկխոսության և վստահության ստեղծման հարթակ»,-ասել է Շտայնմայերը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը: Նախարարը նշել է, որ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ-ի հնարավորությունները՝ հակամարտությունների լուծման համար: «Մենք նաև մասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանն ու ակտիվացնելու ենք ԵԱՀԿ առաքելությունները տեղերում»,- ասել է նա: Շտայնմայերը հունվարի 14-ին մեկնելու է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ներկայացնելու է կազմակերպությանը Գերմանիայի նախագահության շրջանի ծրագիրը։ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |