Նոր հնարավորություններ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ օգնականի» բջջային տարբերակում

Նոր հնարավորություններ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ օգնականի» բջջային տարբերակում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի թարմացված բջջային տարբերակը, որը թույլ է տալիս օգտվել բջջային ծառայությունները վերահսկելու ընդլայնված հնարավորություններից. գտնել ռոումինգ ծառայություններին և սակագնային պլաններին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունները, ծանոթանալ հատուկ առաջարկներին, ծածկույթի քարտեզին և ընկերության սպասարկման կենտրոնների հասցեներին ու աշխատանքային ժամերին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Հավատարիմ մնալով հաճախորդամետ գործելակերպին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է «Ինտերնետ օգնական» ինքնասպարկման պորտալի պարզ և հարմարավետ բջջային հավելվածը՝ iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածը հնարավորություն է տալիս փնտրելու ապրանքատեսակների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել բաժանորդների իրազեկվածությունը և ծառայությունների կառավարման արդյունավետությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---