Qatar Airways-ը մայիսից կանոնավոր չվերթներ կսկսի դեպի Հայաստան

Qatar Airways-ը մայիսից կանոնավոր չվերթներ կսկսի դեպի Հայաստան

PanARMENIAN.Net - Qatar Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Երևան 2016-ի մայիսի 15-ից: Ինչպես ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ, թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ:

Թռիչքները կիրականացվեն Airbus A320-ով, որն ունի էկոնոմ դասի 132 տեղ և բիզնես դասի 12 տեղ:

Այն մասին, որ ավիաընկերությունը մտադիր է չվերթենր իրականացնել դեպի Հայաստան, հայտնի դարձավ 2015-ի նոյեմբերին, սակայն գործարկման հստակ ժամկետը չէր նշվել:

«Քաթարի ավիաուղիները» երեք տարի անընդմեջ ճանաչվել է Տարվա լավագույն ավիաընկերություն: Քաթարի ավիաուղիները Միջին Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 140 ուղղություններով: «Քաթարի ավիաուղիների» շարժակազմը համալրված է ավելի քան 340 ժամանակակից օդանավերով, այդ թվում Airbus A350, Airbus A380-800, Boeing 777-200, Boeing 777-300, Boeing 787-8 (Dreamliner) և այլն: Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---