2 պայթյուն սիրիական Ղամիշլիում. Կան զոհեր

2 պայթյուն սիրիական Ղամիշլիում. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Թուրքիայի սահմանին մոտ գտնվող սիրիական Ղամիշլի քաղաքում, որտեղ մեծ թվով քրիստոնյաներ են բնակվում, հունվարի 24-ին երկու ուժգին պայթյուն է որոտացել:

Ահաբեկչությունը տեղի է ունեվել «Սթար» ճաշարանի մոտ: Նախնական տվյալներով զոհվել է 3 մարդ, վիրավորվել է 6-ը, գրում է Հալեպի «Գանձասար» թերթի կայքը:

Սիրիայի Ղամիշլիում խոշոր պայթյուն է տեղի ունեցել նաև 2015-ի դեկտեմբերի 30-ին: Վերջին տվյալներով՝ դրա հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, ևս 35-ը ծանր վիրավորվել են:

Ենթադրվում է, որ ահաբեկչությունը ուղղված է եղել հենց քրիստոնյաների դեմ, քանի որ, ըստ տեղեկությունների, պայթյունի պահին ռեստորանում Սուրբ Ծննդյան ընթրիք է նախատեսված եղել: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ռեստորանի ուղղությամբ երկու պայուսակ է նետվել, որոնցից միայն մեկն է պայթել: Եթե երկու պայուսակների ռումբերն էլ պայթեին՝ զոհվածների թիվը կարող էր հասնել 100-ի:

Հայաշատ Ղամիշլին համարվում է Սիրիային ամենաապահով շրաններից մեկը: Շրջանի ապահովությունը ստանձնել է քրդական YPK-ն, որը PKK-ի (Քրդական աշխատավոր կուսակցություն) սիրիական թևն է համարվում:

Կարդացեք նաև՝ Քրդական ջոկատներն ու հայերն ապահովում են Սիրիայի հայաշատ Ղամիշլիի անվտանգությունը

Սիրիական բանակը կարևոր նշանակության քաղաք է ազատագրել Լաթաքիայում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---