ՀՀ-ն՝ «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակչում. Մրցակիցները հայտնի են

ՀՀ-ն՝ «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակչում. Մրցակիցները հայտնի են

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը կկայանա մայիսի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:

«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը:

Առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ելույթ կունենան նաև Խորվաթիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Հունաստանը, Հունգարիան, Ռուսաստանը, Նիդերլանդները, Սան Մարինոն, Ադրբեջանը, Կիպրոսը, Մալթան, Բոսնիա և Հերցոգովինան, Էստոնիան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆրանսիան և Իսպանիան:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, որի ընթացքում ելույթ կունենան Լատվիան, Բելառուսը, Իռլանդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ավստրալիան, Լիտվան, Լեհաստանը, Իսրայելը, Սերբիան, Ալբանիան, Բուլղարիան, Դանիան, Վրաստանը, Ռումինիան, Սլովենիան, Նորվեգիան, Ուկրաինան, Բելգիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան:

Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնա մարտին, երբ մասնակից բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը:

Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրի ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

«Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) և մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։

Կարդացեք նաև՝ Ուկրաինացի երգչուհին ցանկանում է մասնակցել Եվրատեսիլին հայ կոմպոզիտորի հեղինակած երգով

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---