Հայաստանն ու Չադը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության եւ Չադի Հանրապետության դեսպաններ Արմեն Սմբատյանը եւ Ջիբրին Աբդուլը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության եւ Չադի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությունը: Ստորագրության պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարեւորեցին Հայաստանի եւ Չադի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը` հատկապես քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---