Հայ հաքերներն Ադրբեջանի պետկառույցների կայքեր են կոտրել

Հայ հաքերներն Ադրբեջանի պետկառույցների կայքեր են կոտրել

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին «Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակի հաքերները հարձակվել են ադրբեջանի պետական կայքերի վրա հայոց բանակի օրվա կապակցությամբ:

Հարձակման պատճառով անհասանելի են դարձել Ադրբեջանի պետական մարմինների ինտերնետ ռեսուրսների կայքը (gov.az), ադրբեջանի պետական պորտալը (e-gov.az) և հարկեր վճարելու կայքը (taxes.gov.az), հայտնում է կիբեր բանակի ֆեյսբության էջը:

Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից (csc.gov.az), 81.000 ադրբեջանցիների մեյլեր, գաղտնաբառեր, անուն ազգանուններ և IP հասցեներ:

Հունվարի 20-ին ՀՀ դեսպանատների կայքերն ենթարկվել են զանգվածային հաքերային հարձակման:տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ սա ադրբեջանցիների առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009-ի սեպտեմբերից։

ի պատասխան ադրբեջանցի հաքերների հարձակումներին, հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի 16.000 օգտատերերի բլոգեր:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կիբերպատերազմների պատմությունը սկսվել է 2000-ից, երբ համացանցը երկու երկրում գործնականում զարգացած չէր, գործում էր մի քանի տասնյակ կայք, եւ համացանցից օգտվողների թիվն առանձնապես մեծ չէր։ Դրա համար էլ Green Revenge ադրբեջանական եւ «Լիազոր» հայ հաքերական խմբերի միջեւ կայքէջերի կոտրումների փոխանակումը, որը համացանցի համաշխարհային պատմության մեջ է մտել որպես երկու պետության միջեւ խոշոր կիբերպատերազմի առաջին դեպքերից մեկը, շատերի համար աննկատ է մնացել եւ այսօր այս միջադեպի մասին քչերը գիտեն։ Այն ժամանակ երկու կողմից կոտրվել են տասնյակ կայքեր: Այնուհետեւ մի քանի տարի տիրել է համեմատական անդորր, որից հետո՝ 2006-2007թթ․, ադրբեջանցի հաքերները կրկին սկսել են ակտիվանալ՝ ձեւավորելով հայկական կայքերի վրա հարձակումներ գործող խմբեր, որոնք զբաղված էին հայերի հասցեին վիրավորանքների եւ հակահայկական բնույթի քարոզչանյութերի տարածմամբ։ Այդ ժամանակահատվածում հարձակումները գերազանցապես միակողմանի էին։ Ընդ որում, Հայաստանում տեղեկատվական անվտանգության նկատմամբ տիրում էր այնքան անտարբեր վերաբերմունք, որ շատ հաճախ կոտրվում էին նաեւ պետական կայքեր։ Արձանագրվել են նաեւ պետական հաստատություններից տեղեկատվության արտահոսքի դեպքեր։

Իրավիճակը սկսել է փոխվել 2009թ․ երկրորդ կեսից։ Այդ ժամանակ հայկական ցանցի պետական հատվածը դրվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հատուկ հսկողության ներքո։ Վերջին լուրջ ու հաջողված հարձակումը Հայաստանի պետական կայքերի դեմ տեղի է ունեցել 2009թ․ սեպտեմբերին, որից հետո, փաստորեն, չի գրանցվել ոչ մի լուրջ միջադեպ։ Միաժամանակ, հայկական ցանցի մասնավոր հատվածի մակարդակով հարձակումների քանակը սկսել է օրինաչափորեն աճել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---