Գեղասահորդ Մեդվեդևան (Բաբասյան)՝ ԵԱ չեմպիոն. Անաստասիա Գալուստյանը 15-րդն է (վիդեո)

Գեղասահորդ Մեդվեդևան (Բաբասյան)՝ ԵԱ չեմպիոն. Անաստասիա Գալուստյանը 15-րդն է

PanARMENIAN.Net - Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարը:

Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): 16-ամյա գեղասահորդը հավաքել է 215,45 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ելենա Ռադիոնովան (209,99), 3-րդը՝ ՌԴ մեկ այն ներկայացուցիչ Աննա Պոգորիլայան (187,05):

Իսկ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանն ազատ ծրագրից հետո, հավաքելով 143,05 միավոր` զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Ազատ ծրագրում Գալուստյանը հանդես է եկել «Կնքահահայր» ֆիլմի համար երաժշտության ներքո:

Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը 2015-ի գեղասահքի Գրան-պրիի հաղթող է: Այդ մրցաշարում հայազգի ռուսաստանաբնակ գեղասահորդուհին վաստակել է 79,44 միավոր, ինչը գեղասահքի կարճ ծրագրում վաստակած միավորների համաշխարհային նոր ռեկորդ է:

Մեդվեդևա-Բաբասյանը 2015-ի աշխարհի պատանեկան առաջանության չենպիոնուհի, միջազգային մի քանի հեղինակավոր մրցաշարերի հաթող: Եվգենիան հորական գծով է կրում Բաբասյան ազգանունը:

Ռուսաստաբնակ Անաստասիա Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---