Ադրբեջանը մտադիր է գազ գնել «Գազպրոմից» 1 փետրվարի 2016 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է բնական գազ գնել ռուսական «Գազպրոմից» «Ազերէներժի» ԲԲԸ-ի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների և մարքեթինգի գծով փոխնախագահ Էլշադ Նասիրովը, հայտնում է Haqqin.az-ը: Նա նշել է, որ այդ նպատակով կարելի է օգտագործել SOCAR-ի ենթակառուցվածքները: «Ազերէներժի» ԲԲԸ-ին գազի լրացուցիչ ծավալներ են հարկավոր, քանի որ առկա ծավալները բավարար չեն: Ուստի նախատեսվում է գազ ներկրել: Այդ նպատակով SOCAR-ը կարող է առաջարկել իր ենթակառուցվածքները»,-հավելել է Նասիրովը: 2015-ի հոկտեմբերին Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկ: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Ալիևը 2015-ի նոյեմբերին Վրաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանն ունի բնական գազի բավարար պաշարներ` «նույնիսկ 100 տարի անց հարևան և եվրոպական երկրներին գազ առաքելու համար»: Ադրբեջանի տնտեսությունն արդեն մի քանի ամիս է դժվարություններ է կրում նավթի գնի նվազման պատճառով: Ածխաջրածինների վաճառքից եկամուտների անկմանը զուգահեռ նվազում են նաև երկրի արժույթի պաշարները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |