2015-ին ԱՊՊԱ պայմանագրով մոտ 8.8 մլրդ դրամ է վճարվել

2015-ին ԱՊՊԱ պայմանագրով մոտ 8.8 մլրդ դրամ է վճարվել

PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 457.878, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 12.229 -ով:

2015-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ` Հայաստանում կնքվել է 440 հազար 286 ԱՊՊԱ պայմանագիր, որոնց համար հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են մոտ 13,1 մլրդ դրամ:2015-ի օգոստոսի հետ համեմատ կնքված պայմանագրերի ցուցանիշն աճել է 3 հազար 152-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 826-ով:

Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրական հաշվետվության համաձայն` 2015-ին հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 40.710 և նշված ժամանակահատվածում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 8.8 մլրդ դրամ:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4.098, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 424-ով։ Հատուցման միջին չափը 2015-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 212.661 դրամ:

Բյուրոյի տվյալների համաձայն՝ ԱՊՊԱ ոլորտում ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 141.983 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել 5 մլրդ 761.430 մլն դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 100.071 ԱՊՊԱ պայմանագրով և հավաքագրված 3 մլրդ 914,4 մլն դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նաիրի ինշուրանս»-ը` 73.171 պայմանագրով ու մոտ 2 մլրդ 873.158 մլն դրամով:

Չորրորդը «Սիլ ինշուրանս» ընկերությունն է` 55.242 պայմանագրով և 2.1 մլրդ դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով: Հինգերորդ հորիզոնականում «Ռոսո»-ն է` 54.894 ԱՊՊԱ պայմանագրերով ու 1 մլրդ 892.068 մլն դրամով: Վեցերորդ հորիզոնականում գտնվում է «Արմենիա ինշուրանս»-ը` 32.517 պայմանագրով ու 1 մլրդ 182.050 մլն դրամ հաշվեգրված ապահովագրավճարներով:

2015-ին հատուցումից հրաժարվելու մասին դիմումների քանակը կազմել է 280, իսկ մերժված դիմումների քանակը՝ 929:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---