ՌԴ ԱԳՆ. Քրդերի մասնակցության հարցը միջսիրիական բանակցություններին կքննարկվի Մյունխենում

ՌԴ ԱԳՆ. Քրդերի մասնակցության հարցը միջսիրիական բանակցություններին կքննարկվի Մյունխենում

PanARMENIAN.Net - Քրդերի մասնակցության հարցը միջսիրիական բանակցություններին գլխավորներից մեկը կլինի Սիրիային աջակցող միջազգային խմբի հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 11-ին Մյունխենում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այս հարցը քննարկվում է, և, անշուշտ, գլխավորներից մեկը կլինի առաջիկա հանդիպմանը»,-ասել է Բոգդանովը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովն ասել էր, որ առանց քրդերի մասնակցության դժվար է հուսալ, որ սիրիական խնդիրը կհանգուցալուծվի, սակայն քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին կտրականապես դեմ է Թուրքիան:

2015-ի դեկտեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշի հետ: Ավելի վաղ` հոկտեմբերին, ռուսական ԱԳՆ-ն քննարկում էր Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն բացելու հարցը, իսկ դեկտեմբերի կեսին արդեն Մոսկվան պնդում է, որ սիրիական քրդական Ժողովրդական միությունը մասնակցի Սիրիայի շուրջ բանակցություններին:

Ըստ վերլուծաբանների, Ժողովրդավարական միության մասնակցությունը բանակցություններին ի վերջո կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---