ԲՀԿ. Կոալիցիայի հարցն այլևս օրակարգում չէ

ԲՀԿ. Կոալիցիայի հարցն այլևս օրակարգում չէ

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում իշխանական կոալիցիայի մաս կանգնելու թեման այլևս չկա: Այդ մասին է հայտարարել «Ազատություն» ռադիոկայանին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Զոհրաբյանի, հարցի շուրջ մոտեցումները տարբեր են եղել. Կուսակցության որոշ անդամներ կողմ էին «լինել համագործակցության որևէ ֆորմատում», սակայն ինքը Զոհրաբյանը կտրականապես դեմ էր նման տարբերակին: «Դա բացարձակապես աննպատակահարմար է, և ես չեմ հավատում մեկ տարով կոալիցիաների արդյունավետությանը»,- պարզաբանեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը հայտնել է նաև, որ կոալիցիա մտնելու առաջարկ կուսակցությունը ՀՀԿ կողմից չէր ստացել, սակայն հարցն, այնուամենայնիվ, քննարկվել է:

«Բարգավաճ Հայաստանը» պաշտպանել էր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու մասնակցել քարոզարշավին: Փոփոխությունները պաշտպանած մեկ այլ կուսակցություն` «Դաշնակցությունը», հայտարարել է, որ կողմ է ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու գաղափարին. ուժերն այժմ քննարկում են կազմվելիք կոալիցիայից հետո պաշտոնների վերաբաշխման հարցը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---