Հայկական ոսկե զարդերը՝ «Junwex Պետերբուրգ» ցուցահանդեսում

Հայկական ոսկե զարդերը՝ «Junwex  Պետերբուրգ»  ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 3-7-ը հայկական 4 ընկերութուն ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ-ն կներկայացնեն «Junwex Պետերբուրգ» 24-րդ միջազգային ամենամյա ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին:

«Ես սիլվեր», «Միտարիո գոլդ» ընկերությունները և «Դավթյան Դիզայն», «Երեմ Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատերերը կներկայացնեն իրենց արտադրանքը՝ ոսկյա զարդեր, արծաթյա սպասք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, դասական և ժամանակակից թանկարժեք զարդեր:

«Հզոր ավանդույթների և արդի տեխնոլոգիաների համադրման շնորհիվ հայկական ոսկերչությունն այսօր հաջողությամբ մրցակցում է աշխարհի լավագույն երկրները ներկայացնող արտադրատեսակների հետ: Այն մեր երկրի կառավարության համար տնտեսության գերակա ուղղություն է, և Հայաստանի զարգացման հիմնադրամն ամեն կերպ փորձում է աջակցել տեղական ընկերություններին՝ նոր շուկաների ձեռքբերման և միջազգային ասպարեզում հայկական ոսկերչությունն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

«Junwex Պետերբուրգ»-ը ՌԴ-ում և ԱՊՀ երկրներում ոսկերչական բնագավառում մեծ ճանաչում ունեցող միջոցառումներից է, որի հիմնական այցելուներն են առևտրային ցանցերի և ընկերությունների ներկայացուցիչներ, առաքիչներ, խոշոր գնորդներ: 2016-ին ցուցահանդեսին մասնակցում է մոտ 500 կազմակերպություն՝ ավելի քան 20 երկրից, իսկ այցելուների թիվը, ակնկալվում է, որ կանցնի 25 հազարը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---