Էջմիածնում ֆուտբոլի ակադեմիա կբացվի, Արմավիրում՝ մարզադաշտ

Էջմիածնում ֆուտբոլի ակադեմիա կբացվի,  Արմավիրում՝ մարզադաշտ

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության փետրվարի 3-ի որոշմամբ առաջարկվում է ընդունել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.5601 հա մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը՝ ֆուտբոլի ակադեմիա կառուցելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում:

Մեկ այլ որոշմամբ էլ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոց 130 հասցեում գտնվող՝ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող` 1257.2 քառ. մետր մակերեսով «Հոբելյանական» մարզադաշտի, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 5.9 հա հողամասը կնվիրաբերվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆեդերացիայի կարիքների համար որպես մարզադաշտ օգտագործելու նպատակով: Ֆեդերացիան հինգ տարվա ընթացքում մարզադաշտի բարեկարգման նպատակով կիրականացնի 800 մլն դրամի ներդրում:

Ֆուտբոլի ակադեմիաներ են գործում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---